Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ


21:06 , 29 նոյեմբեր, 2024


Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին ՆԳՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: