ՉԼ-ում միայն մեկ թիմ է, որը դեռ գոլ բաց չի թողել


20:43 , 27 նոյեմբեր, 2024

Armsport.am-ը գրում է․

Այս շաբաթ տեղի են ունենում Չեմպիոնների լիգայի ընդհանուր՝ Լիգայի փուլի հինգերորդ տուրի հանդիպումները։

Առաջին խաղային օրվանից հետո միայն մեկ թիմ է մնացել մրցաշարում, որը այդպես էլ գոլ բաց չի թողել:

Այդ թիմն է իտալական «Ինտերը»։ Միլանցիներն այս պահին 13 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Հինգ հանդիպումներում Սիմոնե Ինձագիի թիմը խփել է ընդամենը 7 գնդակ, բայց միաժամանակ բոլոր հանդիպումներում անառիկ է պահել դարպասը։

Չեմպիոնների լիգայում բաց թողած գոլերի քանակով երկրորդ հորիզոնականը կիսում են երեք ակումբներ՝ «Լիվերպուլը», «Ատալանտան» և «Աստոն Վիլան»։ Նրանք բոլորը մեկ գոլ են բաց թողել։