11:04 , 24 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ ծխախոտից հրաժարվել է արդեն վեց տարի է և անգամ կատակել, որ վատ սովորույթին վերջ է տվել առաջին տիկին Միշել Օբամայի վախից: «ՌԻԱ Նովոստին» գրում, որ նախագահի այս խոստովանությունը ամենևին էլ հանրային չի եղել, սակայն միացրած խոսափողի շնորհիվ հասանելի է դարձել լրատվամիջոցներին, երբ Օբաման ու ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մաինա Կիային զրուցել են Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր գագաթաժողովի շրջանակներում:
«Հուսով եմ, դուք էլ չեք ծխում»,- հետաքրքրվել է ԱՄՆ նախագահը զրուցակցից, ինչին Կիային պատասխանել է, որ երբեմն այդուհանդերձ ծխում է և հետաքրքրվել Օբամայից` իսկ ձեզ ինչպե՞ս է հաջողվել այլևս չծխել. «Վեց տարվա ընթացքում ես չի մի հատ ծխախոտ չեմ ծխել, որովհետև վախենում եմ կնոջիցս»,-ժպիտով պատասխանել է Բարաք Օբաման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ