Ակսելն ընկերուհու դասախոսին դանակահարել է անբավարար գնահատականի համար


10:56 , 24 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ սկսվելու է Ակսել Մխիթարյանի գործի դատավարությունը:

29-ամյա վանաձորցի Ակսել Մխիթարյանը, ըստ մեղադրանքի, 2013 թվականի հունիսի 26-ին դասախոս Վասիլ Գևորգյանի կողմից իր ծառայողական ընկերուհու կիսամյակային քննություններն անբավարար նշանակելու կապակցությամբ վիճաբանել է նրա հետ, այդ ընթացքում իր մոտ եղած սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել Գևորգյանի մարմնի տարբեր մասերին ու դիմել է փախուստի: 

Դասախոս Գևորգյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Ակսել Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ոսկանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: