10:33 , 24 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
«Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը» և դիտարկում են Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Նեվեն Սուբոտիչին ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է Tuttomercatoweb.com-ը:
Սերբ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը դորտմունդյան թիմի հետ ավարտվում է 2016 թվականին, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 25 միլիոն եվրո: Ավելի վաղ, Սուբոտիչը նշել էր, որ դեռ չի մտածում ակումբը փոխելու մասին:
Նշենք, որ այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դորտմունդցիների սկզբունքային մրցակից «Բավարիային» հաջողվեց «Բորուսիայից» ձեռք բերել Մարիո Գյոտցեին, որի համար որպես փոխարինող՝ գերմանական ակումբը պայմանագիր կնքեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ