Հայաստանի հետ սահմանի դիրքերը նկարելու ու տարածելու համար Ադրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել


21:57 , 25 նոյեմբեր, 2024

Ադրբեջանում ձերբակալվել է ռազմական փորձագետ, որը նկարահանել է Հայաստանի հետ սահմանի դիրքերը: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադալյաթ Վելիևի նկատմամբ, որը մի քանի օր առաջ եղել է դիրքերում, այնուհետև այնտեղից կադրեր հրապարակել սոցցանցերում: 

Նա մեղադրվում է երկրի շահերին, պետական անվտանգությանը և պաշտպանունակությանը լուրջ վնաս հասցնելու մեջ։