10:11 , 24 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Ավտոտնակը, որտեղ «ծնվել» է Apple ընկերությունը, և ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի ընտանիքին պատկանող տունը շուտով կարող են դառնալ պահպանվող պատմական արժեք։ Տվյալ հարցն այժմ քննարկում է Լոս Ալտոս քաղաքի (Կալիֆոռնիա) Պատմական հանձնաժողովը, գրում է iphones.ru-ն։
Քրիստ Դրայվ 2066 հասցեում գտնվող տանը մի ժամանակ ապրել է Սթիվ Ջոբսն իր ծնողների հետ։ Եվ հենց այս տան հարևանությամբ գտնվող ավտոտնակում են Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը հավաքել իրենց առաջին Apple 1 համակարգիչները։ Իսկ 9 ամիս անց՝ 1977-ին, այս ավտոտնակում ծնունդ է առել Apple ընկերությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ