Գիտնականները հայտնաբերել են գրիպով վարակման ևս մեկ մեխանիզմ


09:53 , 24 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Գիտնականները հայտնաբերել են գրիպով առողջ բջիջների վարակման ևս մեկ մեխանիզմ: Այս մասին ասվում է հետազոտությունում, որը հրապարակվել է Journal of Virology-ում:

Վիրուսում առկա է ֆերմենտների երկու խումբ՝ հեմագլյուտինին, որը վիրուսին օգնում է հայտնվել բջջում ու վարակել այն, և նեյրամինիդազա, որն օգնում է բջջից վիրուսի «փախուստին»:

Գիտնականները պարզել են, որ գրիպի որոշ շտամներում բջիջների վարակմանը մասնակցում է նաև նեյրամինիդազան, մինչդեռ բոլոր հիմնական դեղամիջոցներն ուղղված են հեմագլյուտինինի դեմ:

Գիտնականների կարծիքով՝ միաժամանակ երկու ֆերմենտների դեմ ուղղված դեղամիջոցի պատրաստումը կօգնի ստեղծել հիվանդության կանխման արդյունավետ մեխանիզմներ: