ԱՄՆ-ը սիգարետի վնասակարության հետազոտության վրա կծախսի 273 մլն դոլար


09:38 , 24 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մարդու օրգանիզմի վրա ծխախոտի ազդեցության մասին գիտական տվյալների հավելյալ բազայի ստեղծման համար ԱՄՆ կառավարությունն առաջիկա 5 տարում կծախսի 273 մլն դոլար: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:

Այդ աշխատանքով կզբաղվեն 14 հետազոտական կենտրոններ: ԱՄՆ 2 կառավարական հաստատություններ կհամակարգեն 14 գիտահետազոտական կենտրոնների աշխատանքը: Կուսումնասիրվի ծխելու ազդեցությունը ոչ միայն ծխողի, այլև ընտանիքի անդամների ու գործընկերների վրա:

Սննդամթերքի ու դեղորայքի վերահսկման վարչությունը և Առողջապահության ազգային ինստիտուտը հայտնել են, որ արդեն 53 մլն դոլար է փոխանցվել ծրագրի իրականացման նպատակով:

Հաղորդվում է, որ ստացված գիտական տվյալների հիման վրա հնարավոր կլինի ավելի արդյունավետորեն կարգավորել երկրում ծխախոտի արտադրությունն ու վաճառքը: