Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (Video)
17:20 , 22 նոյեմբեր, 2024
Օրերս Մալթայում տեղի է ունեցել թվային աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ftNFT YoCerebrum ամենամյա մրցանակաբաշխությունը։ Նախորդ երկու տարիներին միջոցառումն անցկացվել է Դուբայում, այս անգամ մրցանակաբաշխության անցկացման վայր էր ընտրվել Մալթայի Մանոել կղզու Ֆորտ Մանոել ամրոցը։
Մրցանակաբաշխությանը ներկա էր գտնվում Մալթայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրին, հրավիրված էին WEB3 թվային աշխարհի ներկայացուցիչներ, ինֆլուենսերներ և հանրային դեմքեր։ Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն, ինչպես նաև պարային խմբեր և երաժիշտներ Մալթայից։
Հավելենք, որ հընթացս Մալթայում կայացած SiGMA B2B մրցանակաբաշխության շրջանակում Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանն արժանացել է «Տարվա առաջնորդ» մրցանակին։ Forbes-ի հետ զրույցում Վիգեն Բադալյանն անդրադարձել է արվեստի թվայնացմանը․ «Նորարարությունը մեծ դեր է ունենալու ֆինանսական ոլորտի և արվեստի ապագայի ձևավորման գործում։ Web3-ը ներդրողներին, ստեղծագործողներին և պարզապես ոլորտով հետաքրքրվողներին մշտապես առաջարկում է թվային ակտիվների կիրառությամբ ոլորտը զարգացնելու լայն հնարավորություններ», - ասել է նա։ Ի դեպ, վերջերս Fastex-ն ստացել է նախնական հաստատում Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) Վիրտուալ ֆինանսական ակտիվների (VFA) 4-րդ դասի արտոնագրի համար: Սա նոր ձեռքբերում է եվրոպական շուկայում գործունեություն ծավալելու և օրենսդրական նոր կարգավորումների ստացման համատեքստում:
Այս տարի ftNFT YoCerebrum Awards-ի պարգևատրումները 2024 FTN-ը և «Բահամուտ» ձկան տեսքով արձանիկն էին, որը խորհրդանշում է նորարարություն և ստեղծարարություն։ Մրցանակաբաշխության անվանակարգերը 15 էին։ Միջազգային ժյուրիի քվեարկության փուլը հաղթահարելուց հետո յուրաքանչյուր անվանակարգի համար ընտրվել է 4 թեկնածու, ինչին հաջորդել է բլոկչեյն և հանրային քվեարկությունը, որի արդյունքներն են․
Լավագույն FTN կազինո խաղ՝ «Barbara Bang – FTN Coins»
Լավագույն Ortak խաղի հավաքածու՝ «Evolution – FTN Crazy Game»
Լավագույն YoCerebrum կազինո սփեյս՝ CreedRoomz
Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է մոտիվացնել և աջակցել այն բոլոր արտիստներին և մասնակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունենում թվային արվեստի, NFT-ների բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման գործընթացում։