ԱՄՆ-ում ձիերը կարող են դասվել ագրեսիվ կենդանիների շարքը


09:22 , 24 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկյան դատարանը որոշում կընդունի մի գործով, որից հետո ձիերը կարող են պաշտոնապես դասվել կենդանիների ագրեսիվ տեսակին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Գործի էությունը հետևյալն է. 2006 թվականին Կոնեկտիկուտ նահանգի ֆերմաներից մեկում Սկրապի անունով ձին կծել էր տղային, որից հետո նրա ծնողները դատական հայց էին ներկայացրել ֆերմայի սեփականատիրոջ դեմ:

Ցածր ատյանի դատարանը որոշել էր, որ Սկրապին դասվում է այն տեսակի կենդանիների շարքը, որոնց համար բնական է ագրեսիվ վարքը, և հետևաբար տղայի նկատմամբ այդ վարքը եղել է կանխատեսելի: Այդ որոշումը բողոքարկվել է նահանգի գերագույն դատարանում:

Եթե առաջին որոշումն ուժի մեջ մնա, ապա ձի պահելը հնարավոր չի լինի ապահովագրել՝ կարծում են ֆերմերները: