Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին


19:20 , 20 նոյեմբեր, 2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հայտնում են քաղաքապետարանի մամուլի  ծառայությունից:
Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործունեությունում:
Անդրադառնալով Երևանի և Իսպանիայի քաղաքների միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը մի շարք ոլորտներ են կարևորել: