ՀԷՑ-ի աշխատանքների հետ կապված 4 օր փակ կլիեն հետևյալ փողոցները


12:07 , 20 նոյեմբեր, 2024

Երևանի Կենտրոն վարչական շրջանի բաշխիչ ցանցի արդիականացման նպատակով նոյեմբերի 20-ից չորս օրով փակ կլինի Աբովյան-Արամի խաչմերուկից մինչեւ Արամի-Տերյան խաչմերուկի հատվածը։ Այս մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

««ՀԷՑ» կողմից իրականացվող Երևանի փոքր Կենտրոնի բաշխիչ ցանցի վերակառուցմանն և վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 16-ից շինարարական աշխատանքներ են ընթանում Տերյան, Արամի, Աբովյան, Հին Երևանցի փողոցների, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի որոշ հատվածներում:

Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առաջիկա օրերի ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ: