Ուոքերի փոխարինողը․ Մանչեսթեր Սիթին նոր տրանսֆերային նպատակ ունի


18:12 , 19 նոյեմբեր, 2024

Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Սիթին» կարող է ուժեղացնել պաշտպանության աջ եզրը նոր ֆուտբոլիստով. ակումբի հետաքրքրությունների ոլորտում է հայտնվել Ժերեմի Ֆրիմպոնգը Լևերկուզենի «Բայերից»:

Ինչպես հայտնում է Football Insider-ը, անգլիական գրանդը հոլանդացուն դիտարկում է որպես 34-ամյա Քայլ Ուոքերի երկարաժամկետ փոխարինող։

Transfermarkt-ը Ֆրիմպոնգի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Բայերի» կազմում 16 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: