Համացանցը մի քանի օր շարունակ է, ինչ քննարկում է դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբոր՝ Արման Թովմասյանի դաժան սպանությունը։ Շուշաննան ևս բավականին շուտ կոտրեց լռությունը ինստագրամյան իր էջում եղբոր հետ համատեղ մանկության տարիներից լուսանկար հրապարակելով ու կից գրառում կատարելով։
Այս տարիների ընթացքում դերասանուհին, կարելի է ասել, ընտանեկան հրապարակումներով աչքի չէր ընկնում, սակայնStarNews-ին հաջողվել է արխիվային լուսանկար ձեռք բերել, որտեղ Շուշաննան ու եղբայրն են՝ տարիներ առաջ։