Կոնջորյան Հայկոն շուլերություն է արել
13:46 , 18 նոյեմբեր, 2024
Կոնջորյան Հայկոն, մեկնաբանելով պաշտոնանկությունների փաստը, պրոցեսը բացատրել է Հայատանում արդարութան պակասով: «Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ, և մենք չափազանց կարևորում ենք, որ այդ պահանջը էմոցիոնալից դառնա ինստիտուցիոնալ իրողություն: Այս մասով կան, արված գործերը, բայց կան նաև բացթողումներ և չարված գործեր: Վարչապետը շատ հստակ այդ մասին խոսեց: Սա էլ այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն է: Սրան պետք է նայել համակարգային և կադրային տեսանկյունից, այլ ոչ ներքաղաքական ու նախընտրական»,-մասնավորապես՝ հայտարարել է Հայկոն:
Հայկոն, իհարկե, շուլերություն է արել. պաշտոնանկությունները պայմանավորված են բացառապես քաղաքական պատճառներով, ավելին՝ այժմ արդեն նախկին դարձած պաշտոնյաների գլխին է փորձել Հայկոն ջարդել անձամբ Նիկոլի բացթողումները՝ շատ լավ իմանալով, որ արդարության պակասի խնդիրը պայմանավորված է ոչ թե այս կամ այն չինովնիկով, այլ՝ իր շեֆով. չինովնիկները մանկլավիկներ են ընդամենը, իսկ դրանց պարագլուխը Նիկոլն է, որից նույն այդ չինովնիկները սովորելու որևիցե բան չունեն, ավելին՝ ինչ-որ իմաստով գուցե նրանք հերոսներ են, որ կարողացել են այսքան ժամանակ Նիկոլի ձեռքը դիմանալ ու չխելագարվել: Դա, իհարկե, ունեցել է իր գինը. Նիկոլի դրբի տակ ընկածները հասցրել են անհատակ հարստություն կուտակել՝ անիծելով պետական բյուջեի հերը:
Հայաստանում արդարության գոյությունը կլինի ինստիտուցիոնալ միայն այն ժամանակ, երբ ամբողջ ՔՊ-ն քրեական պատասխանատվության կենթարկվի՝ բոլորիս այս օրին հասցնելու համար: