23:47 , 23 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ կեսօրյա քունը մեծացնում է 2-րդ կարգի շաքարախտով հիվանդանալու հավանականությունը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Գլյուկոզան ստուգող թեստի արդյունքում հետազոտողները պարզել են, որ նրանց մոտ, ովքեր սիրում են կեսօրին քնել, այսպես ասած՝ շատ են գլյուկոզայի «պաշարները»: Բացի այդ, նման մարդկանց 40 տոկոսի մոտ արյան բարձր ճնշում է նկատվել, 24 տոկոսի մոտ՝ խոլեստերինի բարձր մակարդակ:
Գիտնականները կարծում են, որ դրա պատճառն օրգանիզմի «կենսաբանական» ժամացույցի խախտումն է և գլյուկոկորտիկոիդային հորմոնի աճը:
Այս հորմոնը նպաստում է ճարպի կուտակմանը և բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: