Նա հասարակության թշնամին է եւ բարեկամն իր ժողովրդի թշնամիների․ Մեծն Նժդեհի այս միտքն ուղղված է նաեւ ապագա կապիտուլյանտներին․ Շարմազանով


22:51 , 16 նոյեմբեր, 2024
Նա հասարակության թշնամին է եւ բարեկամն իր ժողովրդի թշնամիների։
Նա թունավորիչն է ազգային կյանքի։Նա թշնամանք, ատելություն է սերմանում միեւնույն ժողովրդին պատկանող անհատների եւ խմբակցությունների միջեւ։
Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ուժերը։ Նա հասարակության թշնամին է եւ բարեկամն իր ժողովրդի թշնամիների։ Դա անեծքն է մեր կյանքի։
«Պետությունը՝ դա ես եմ»,-ահա նրա պետական բարոյականը։
Քաղաքական ստախոսություն, հայհոյանք ու կեղծիք՝ ահա սրա գործունեությունը։
Այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հավասար է ամեն ինչի, միայն ոչ չորսի։
Գարեգին Նժդեհ, «Էջեր իմ օրագրեն», Կահիրե, 1924թ։
Հ.Գ. Մեծն Նժդեհի այս միտքն ուղղված է նաեւ ապագա կապիտուլյանտներին։