22:36 , 23 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Պարզվել է, որ կանայք տարբերում են կարմիրի երանգները, իսկ տղամարդիկ սովորաբար դրանք չեն նկատում: Այդ փաստը բացատրվում է սեռական տարբերությամբ: Գոյություն ունի կարմիր գույնը տարբերող գեն:
Այն գտնվում է Х-քրոմոսոմի վրա, որից կինը երկու, իսկ տղամարդը միայն մեկն ունի, ինչի հետևանքով էլ տղամարդիկ չեն կարողանում տարբերել կարմիրի երանգները: Այնպես որ, կանայք կարող են չանհանգստանալ իրենց կարմիր շրթներկի երանգի մասին՝ իրականում դա այնքան էլ կարևոր չէ: