Վրաստանի ընդդիմադիր Դավիթ Կիրթաձեն ներկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա (Video)


14:18 , 16 նոյեմբեր, 2024

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խորհրդարանական ընտրությունների ամփոփումն սկսվել է ծեծկռտուքով, այս մասին փոխանցում է Սպուտնիկ Գրուզիան։

Հանդիպումը ստիպված է եղել ընդհատվել այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Դավիթ Կիրթաձեն ներկ է լցրել ԿԸՀ ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի վրա ու նրան անվանել «սև բիծ»։

Ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ բողոքելու ընտրությունների արդյունքների դեմ։  Դեպքի վայրում մոբիլիզացված են ոստիկանները։

Տեսանյութը՝ BlogNews.am-ի տելեգրամյան ալիքում: