Անդրանիկ Հարությունյանը հումորային տեսանյութով անդրադարձել է Փաշինյանի սափրվելուն


19:51 , 15 նոյեմբեր, 2024

Հումորիստ, դերասան Անդրանիկ Հարությունյանն Instagram-ում գովազդել է իր նոր՝ «Անդորրագիր» մոնո-ներկայացումը, որը նախատեսված է նոյեմբերի 17-ին: Որպես առաջիկա ներկայացման անոնս՝ հումորիստը որոշել է անդրադառնալ նախորդ օրվա ամենաարդիական թեմային՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սափրվելուն:

Անդոն կրկնօրինակել է Փաշինյանի տեսանյութը, սակայն ի տարբերություն նրա, դերասանը դեմքը սրբիչով մաքրելուց հետո էկրանի առաջ հայտնվում է առատ մազածածկույթով: «Այս դեմքով սպասելեւ եմ»,-հումորով հավելել է նա: