Ռիհանայի սկանդալային լուսանկարը ձերբակալությունների պատճառ է դարձել (photo)


21:39 , 23 սեպտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Երգչուհի Ռիհաննան  հանգստանում է Թայլանդում և Twitter-իր էջում  հրապարակել է այնտեղ արված իր նոր լուսանկարները, որոնցում նա այնպիսի բիկինիով է, որն ավելի է  ընդգծում նրա կազմվածքը: Այդ լուսանկարներից մեկն էլ սկանդալի պատճառ է դարձել: Երկու տղամարդ Փհուկետ կղզում «բիզնես» են ձեռնարկել՝ զբոսաշրջիկներին առաջարկելով նկարահանվել կապիկների հետ: Ցանկացողներից մեկն էլ Ռիհանան է եղել: Twitter-ում եւ Phuket Gazette պարբերականի կայքում գեր լորիի հետ Ռիհանայի լուսանկարի քննարկումը գրավել է Թայլանդի ոստիկանության ուշադրությունը: Ամեն ինչ ավարտվել է երկու կասկածյալի ձերբակալությամբ: