«Կիլիկիան՝ ո՞ւր, ես՝ ո՞ւր»,-հայտարարել է Հովիկ Աղազարյանը՝ միաժամանակ դատապարտելով Կիլիկիայի ստեղծումը, որը, ըստ ՔՊ-ականի, մեր հայրենիքը չէ
16:30 , 13 նոյեմբեր, 2024
ԱԺ-ում Աղազարյան Հովիկը կյանքն է պատմել ու հիշել, թե ինչպես էր ջահել ժամանակ լսում «Կիլիկիա» երգն ու լացում, բայց հենց որ մեծացավ, իսկույն հասկացավ, որ չարժե դրա վրա «էներգիա ծախսել»: «Կիլիկիան՝ ո՞ւր, ես՝ ո՞ւր»,-հայտարարել է Հովիկը՝ միաժամանակ դատապարտելով Կիլիկիայի ստեղծումը, որը, ըստ ՔՊ-ականի, մեր հայրենիքը չէ:
Աղազարյան Հովիկն իսկապես շատ հեռուն է գնացել՝ Կիլիկիայի միջոցով արտահայտելու իր հակահայրենասիրական էմոցիաները: Այս տխմարն անգամ Երևանի հետ կապ չունի, է՛լ ո՞ւր մնացին Միջերկրականի արևելյան ափերը: Վաղն էլի կմեծանա ու գլխի կընկնի, որ չարժե «էներգիա ծախսել» այս անգամ արդեն հանուն Երևանի. ինքը՝ ո՞ւր, «Արևմտյան Ադրբեջանի» մայրաքաղաքը՝ ո՞ւր:
Միայն զարհուրել կարելի է, թե ինչ է անում Էրդողանի գիրքը կրծքին պինդ սեղմող ու դրանով ջերմացող Նիկոլը սեփական մանկուրտներկի հետ՝ մանր ու խոշոր…