19:49 , 23 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վենեսուելայի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում: Երկրում զգացվում է անգամ այնպիսի արտադրանքի պակաս, ինչպիսին զուգարանի թուղթն է: Դրա դեմ պայքարի շրջանակում երկրի իշխանությունները գրոհով վերցրել են մասնավոր ֆաբրիկան, որն արտադրում է զուգարանի թուղթ: Գրոհի հետևանքով տուժածներ չկան, հաղորդում է CNN-ը:
Վենեսուելայի գվարդիայի զինվորները գրավել և շրջապատել են Manp ֆաբրիկան: Այսուհետ զինվորականները կվերահսկեն ոչ միայն զուգարանի թղթի արտադրությունը, այլև դրա բաշխումը:
Երկրի առևտրի նախարարի խոսքերով՝ զուգարանի թուղթ արտադրող գործարանի գրավումը «համապատասխանում էՎենեսուելայի օրենսդրությանը»: