21:27 , 23 սեպտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն ու պաշտպան Սերխիո Ռամոսը վերադարձել են մադրիդցիների ընդհանուր խմբի մարզումներին. տեղեկացնում է As-ը:
Ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով բաց են թողել «Խետաֆեի» (4:1) հետ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Կասիլյասը հունվարյան վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի շրջանակներում
«Գալաթասարայի» (6:1) հետ հանդիպմանը, սակայն Ռամոսի հետ բախման արդյունքում վնասվածք էր ստացել: