Քնում և արթնանում ենք ժամանակին


21:21 , 23 սեպտեմբեր, 2013

Քնում և արթնանում ենք ժամանակինDoctors.am-ը գրում է.

Ինչպես ժամանակին քնել 

Ձեզ համար քնելու արարողակարգ մշակեք: Սովորեք քնելուց առաջ միևնույն գործողությունները կատարել: Օրինակ` հաջորդ օրվա հագուստը նախապատրաստել, լոգանք ընդունել, մի բաժակ կաթ խմել և այլն: Մի կողմից այսպես կսկսի գործել 'գործողություն-պատասխան' ռեֆլեքսը, մյուս կողմից էլ էտապային հանգիստ պատրաստությունները նպաստում են, որ օրգանիզմը նախապատրաստվի քնելու:

Շատ հոգնած մի փորձեք քնել:
 Օրգանիզմին ժամանակ է հարկավոր քնին տրամադրվելու համար: Եթե առանց նախապատրաստվելու փորձեք քնել, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակ չեք կարողանա քնել և կոտրտված ու չհանգստացած կարթնանք: Փորձեք մի փոքր հանգստանալ և հետո քնել: 


Քնելուց մեկ ժամ առաջ հրաժարվեք հեռուստացույցից և ինտերնետից: Թարթող պատկերները արհեստականորեն վերադարձնում են թարմությունը` ստիպելով ուղեղին մշակել ստացված տեղեկատվությունը: 

Հետևեք սննդին:
 Սնվեք քնելուց 2-3 ժամ առաջ, սակայն ոչ շատ, այլապես օրգանիզմը կկենտրոնանա մարսողության, այլ ոչ թե հանգստի վրա:


Ինչպես ժամանակին արթնանալ 

Ստեղծեք հարմարավետ միջավայր արթնանալու համար 

Հակասթրեսային զարթուցիչ 

Զարթուցիչը ինքնին սթրեսի աղբյուր է: Սթրեսից խուսափելու համար, որպես զարթուցիչի մեղեդի ձեր սիրելի երաժշտությունն ընտրեք: Զարթուցիչը կդադարի սթրեսի աղբյուր լինել, եթե սովորեք ինքնուրույն արթնանալ, իսկ զարթուցիչն օգտագործել ապահովության համար: 

Համեղ առավոտ 


Չարժէ ամեն առավոտ միևնույն, հաճախ ոչ այնքան սիրելի, սնունդն ուտել: Ձեզ համար ինչ-որ համեղ բան պատրաստեք նախապես: Սա արթնանալու լրացուցիչ խթան է: