Հայաստանը ողջունում է Սիրիայի հարցում ռուս-ամերիկյան երկխոսությունը


19:31 , 23 սեպտեմբեր, 2013

Հայաստանը ողջունում է Սիրիայի հարցում ռուս-ամերիկյան երկխոսությունըPanorama.am-ը գրում է.

Հայաստանը ողջունում է սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները: Այսօր այս մասին Սոչիում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը խոսել է միջազգային ճգնաժամային իրավիճակներում ՄԱԿ-ի դերի մասին և նշել, որ այն դրսևորվել է հատկապես վերջերս մերձավորարևելյան զարգացումների ընթացքում. «Հայաստանը, լինելով աշխարհագրորեն Սիրիային ամենամոտը տեղակայված ՀԱՊԿ անդամ պետությունը և Սիրիայում ունենալով բազմահազարանոց համայնք, ավելի սուր է զգում բոլոր ռիսկերը և սպառնալիքները ՀԱՊԿ պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ