Գռզոն 100 մլն դոլար ներդրում կանի՞


14:49 , 12 նոյեմբեր, 2024
ԱԺ-ում Գռզոն խնդրել է ֆինանսների նախարար Հովհաննիսյան Վահեին հաշվարկել, թե 100 մլն դոլար որ ոլորտում կարելի է ներդրում անել, որպեսզի գեներացվեն հարկեր և «մնացածը»:

Գռզոն շատ կոնկրետ առաջադրանք է տվել նախարարին, ինչը նշանակում է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր մերձավորներից մեկնումեկն ազատ փող ունի ու ցանկանում է Հայաստանում ներդրում անել:

Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Գռզոն այդ մասին բարձրաձայնում հենց ԱԺ ամբիոնից մի դեպքում, երբ Վահիկից այդ ինֆորմացիան ճշտելու կամ քաղելու հազար ու մի ձև կար: Ենթադրելի է՝ Գռզոն փորձել է այդպիսով փիառ անել ինքն իրեն ու ձևացնել, թե յուր միլիարդներից մի երկու կոպել էլ Հայաստանին կարող է լավություն անել որպես «հայրենասեր» անձնավորություն: Գուցե Գռզոն ուղղակի փորձել է աշխատող պատգամավորի տպավարություն թողնել՝ այս կամ այն նախարարին ժամանակ առ ժամանակ տնտեսությանը վերաբերող հարցեր տալով:

Գռզոն թերևս իմիջային խնդիր է առավելապես փորձում լուծել ՝ մտահոգ մարդու տպավորություն թողնելու: