Ադրբեջանը Բաքվում պահվող հայերին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան (Video)


15:26 , 12 նոյեմբեր, 2024

Tert.am-ը գրում է․

ԱԺ հրատապ նիստում քննարկվում է խորհդարանական ընդդիմության ներկայացրած նախաձեռնությունը, որով առաջարկվում է ԱԺ հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման կոչով:

Հիմնական զեկույցով հանդես եկավ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ով նշեց, որ Ադրբեջանում ընթացող COP29-ին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին ընդառաջ, երբ միջազգային տարբեր դերակատարներն ազդանշաններ էին տալիս հնարավոր փոխըմբռնման շուրջ, Ադրբեջանը շարունակում է բարձրագույն մակարդակով շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել ՀՀ-ի հետ:

«Սա ոչ միայն ցույց է տալիս Ադրբեջանի անհանդուրժողականության ու ատելության քաղաքականությունն, այլ այն, որ այս երկրի համար՝ որպես հակամարտության կարգավորման հիմք, շարունակում է դրված լինել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը»,- ասել է պատգամավորը:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։