21:38 , 23 սեպտեմբեր, 2013ԵՄ թե՞ ՄՄ՝ հարցերի պատասխանները փնտրեք այստեղ: Գնալով բոլորս կհամոզվենք, որ ընտրությունը շատ ճիշտ էր ու ժամանակին...
Մեզ ԵՄ ևս կանգնեցրել էր ընտրության առաջ շանտաժների մեթոդներով և մենք աշխարահաքաքաքական բուրգում պիտի ընտրեինք ուղղահայաց (ստորադասական, որի ստորին աստիճանին պիտի տասնյակ տարիներ քարշ գայինք) թե՞ հորիզոնական հարաբերություններ արտաքին տնտեսական քաղաքականությունում:
Ընդհանրապես, վերջին տասնամյակում համաշխարհային տնտեսությունը բաժանվել է դոլարային և եվրո շուկաների ազդեցության գոտիների: Եվրոյի գոտին արդեն իսկ քաղում է պտուղները Հունաստանում, Կիպրոսում, Իսպանիայում... Իսկ դոլարը շարունակում է ռազմատենչ քաղաքականությունը: Պայքարում ենք մենաշնորհների դեմ, բայց չենք պատկերացնում, որ ԵՄ-ն նույնպես փորձում է հաստատել իր մենաշնորհ ազդեցությունը նախկին կոմունիստական ճամբարի երկրների վրա՝ ընդ որում, մեր նման երկրներին տնվորի կարգավիճակ տալով: Նոր ազդեցության գոտիների նվաճման ժամանակաշրջան է, իսկ այս ամենին զուգահեռ հանկարծ փորձում է հզորանալ 3-րդ հակակշիռը և այստեղ կարևոր չէ թե նախաձեռնողը ո՞ր երկիրն է: Բնականաբար, դա պետք է լինի հզոր ու հարգի երկիր: Լավ կլիներ նաև ստեղծվեր 4-րդը հակակշիռը Լատինական Ամերիկայում... Համաշխարային տնտեսության այսօրվա հրամայականը (անկասկած այն միշտ էլ եղել է այդպիսին) մրցակցությունն է: Իսկ ի՞նչ ունենք այսօր՝ թացը չորի հետ խառնված Եվրոպա: Ու քանի դեռ չկա մրցակցություն աշխատող գերմանացիներն ու ֆրանսիացիները պիտի կերակրեն անբան հույներին ու առնվազն 30 տարով հետ ընկած տնտեսությամբ պորտուգալացիներին...
Հ.Գ. Այս ժամանակահատվածում միանալով մաքսային միությանը մենք տանտիրոջ կարգավիճակ ենք ձեռք բերում:
Կից նյութն՝ այստեղ