23:22 , 11 նոյեմբեր, 2024
Վստահ եմ, որ էլի կակտիվանան ինձ թաղող կայքերը իրենց «տխուր լուր Զառա Արամյանից» վերնագրով...
Ու էլի ոմանք կգրեն ցավակցականներ ( ի դեպ շատ հուզիչ)...
Հա, ես ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ էլ գտնվում եմ թթվածնի տակ...
ՈՒզում եմ ասել բոլորիդ, որ դուք ինձ տրված եք Տիրոջ կողմից, ձեր բոլորի բարեմաղթանքներն ու սիրո արտահայտումը՝ դա ինձ օդ ու ջուր է, ապրեցնում է ինձ...
Աստվածային հրաշք է
Դուք հրաշք եք
Սերն ու բարությունը ցանելիս, նույն պտուղներն ես վայելում...
Բոլորիդ հավատք ,խաղաղություն ու սեր
Ընդմիշտ ձեր՝
Զառա Արամյան