Նախագահ Վահագն Խաչատուրյանը տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է կատարվել


21:36 , 11 նոյեմբեր, 2024

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը նախօրեին վատացել է և նրան տեղափոխել են «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ նախագահը սրտի հետ կապված խնդիրներ ունի։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրան այցի է գնացել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Օրերս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս այցելել է բուժկենտրոն։ Տեղեկությունը հայտնել է նրա խոսնակ Արման Մուսինյանը։

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտությունից հետո դուրս է գրվել «Բեսթ լայֆ» կլինիկայից»,- գրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը