«Հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի». Իվետա Մուկուչյանը կուլիսներից տեսանյութ է հրապարակել (Video)


11:01 , 11 նոյեմբեր, 2024

Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Արա Մարտիրոսյանին նվիրված՝ «Բաժանում չի լինում» համերգի կուլիսներից տեսանյութ:

«Ընկեր կորցնելը հեշտ չէ… մեկը, ում հետ կիսել ես նաև բեմի ամենաթանկ պահերը:

Առաջին անգամ ես պետք է մենակ կատարեի մեր դուետը: Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի, զգալով իր ներկայությունը բեմի վրա, բայց փորձելով զգացմունքները զսպել»,- գրել է երգչուհին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)