Անցյալի իշխանավորների 4 ամենաաղմկահարույց ապահարզանները


18:04 , 23 սեպտեմբեր, 2013

title

Նման խորագրով բազմաթիվ հրապարակումներ են լույս տեսել ու որպես հետևանք, առաջ են մղվել մի շարք թագավորական ու նախագահական զույգեր և տպավորություն է, ասես բացի Հենրի 8-րդից, Պետրոս Մեծից, Նապոլեոնից և Սարկոզիից, էլ ոչ ոք չի բաժանվել՝ իշխանությունով օժտված մարդկանց շրջանակներում: Այդ իսկ նպատակով, որոշեցի այս անգամ ավելի խորացված ուսումնասիրել պատմությունը և ձեզ ներկայացնել անցյալի մի շարք այլ հայտնի ապահարզաններ, որոնցում ներգրավված են եղել թագավորներ ու իշխաններ:

 1. Կալիգուլա VS Լիվիա Օրեստիլլա

Կայսր Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուսը (12-41 թվականներ), ում աչքերի ու երկարաճիտք կոշիկների համար տվել էին Կալիգուլա մականունը, հայտնի «չարաճիճին» էր: Անգամ բարոյական դեգրադացիայի ենթարկված Հռոմում նա այլասերվածի ու խենթի համբավ էր վայելում: Նա ամուսնալուծվել է երկու անգամ, ընդ որում մեկ անգամը՝ իրոք էպիկական մասշտաբներով:

Մի անգամ կայսրը հյուր գնաց իր հպատակներից մեկին՝ Գայոս Կալպուրնիոս Պիզոնի մոտ, ով ամուսնանում էր գեղեցկադեմ Լիվիա Օրեստիլլայի հետ: Հարսնացուն կայսեր վրա այնպիսի ցնցող տպավորություն թողեց, որ նա հենց պսակադրության ժամանակ պահանջեց զույգի ամուսնալուծությունը, իսկ անգամ խեննթ կայսերը պահանջն օրենքի ուժ ուներ: 

Մի քանի ժամ հետո բյուրոկրատական ձևականությունները հաղթահարված էին և Կալիգուլան ինքը ամուսնացավ գեղեցկուհի Լիվիայի հետ: Երկու օր անց կայսրը՝ ձնաձրանալով ընտանեկան կյանքի հաճույքներից՝ ամուսանլուծվեց Լիվիայի հետ: Շատ է հիշեցնում նմերօրյա հոլիվուդյան աստղերի կարճատև ամուսնությունները Լաս Վեգասում:

2. Ֆլավիանոս Վալենտինիանոս VS Մարինա Սևիրա

Երկրորդ հռոմեացին, ով ընդգրկվել է այս շքերթի մեջ՝ շնորհիվ բացառիկ ցինիզմով զուգորդված իր ապահարզանի, մեկ այլ հռոմեական կայսր Վալենտինիանն է (321-375թթ.): Իր երկրորդ կնոջ հետ նրան ծանոթացրել էր առաջին կինը և ոչ միայն ծանոթացրել էր, այլ ամենայն մանրամասնությամբ նկարագրել էր դեռատի Հուստինիայի բոլոր բարեմասնությունները: 

Կնոջ պատմություններից հետաքրքրված Վալենտինիանըուշադրություն դարձրեց գեղեցկուհու վրա և երևի թե մտքով անցավ. «Եղած-չեղած, միևնույն է մեկ անգամ ենք ապրում» և արդյունքում, չունենալով ոչ մի ֆորմալ առիթ՝ ամուսնալուծվելու համար, բաժանվեց իր կնոջից և ամուսնացավ Մարինայի հետ: Ի դեպ, Մարինան այն ժամանակների կայսրուհիների համար բացառիկ օրինակելի վարք էր դրսևորում և հետագայում իր ամուսնուն ժառանգ պատվիրչեց: իզուր չեն ասում. «Nulli tacuisse nocet, nocet esse locutum (Լռությունը ոչ մեկին չի վնասում, վնասում է շատախոսությունը)»:

3. Վասիլիյ Իվանովիչ VS Սոլոմոնիա Սաբուրովա
Эксклюзивная подборка исторических разводов Эксклюзивная подборка исторических разводов

Ռուսիայում ապահարզանների անդրանիկներից մեկը Վլադիմիրյան և Մոսկովյան մեծ Իշխան Վասիլիյ 3-րդն էր (1479-1533թթ), սակայն արդարության համար պետք է նշեմ, որ այս ոչ աստվածահաճո քայլին դիմելը պայմանավորված էր լուրջ հանգամանքներով. նրա կինը՝ Սողոմոնիան, ում ընտրել էին ավելի քան 500 թեկնածուներից, 20 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ ժառանգորդ ծննդաբերել:

Ապահարզանի որոշմանը կտրականապես դեմ արտահայտվեց եկեղեցական վերնախավը, բայց նրանց շատ արագ կարգի հրավիրեցին և պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանում միտրոպոլիտը կարգալույծ արվեց, ինչից հետո Վասիլիյ Իվանովիճը ամուսնալուծվեց ու կնության առավ Լիտվայի մեծ իշխանի դստեր՝ Ելենա Գլինսկայայի հետ: Այս ամուսնությունից ծնվեց Իվան Ահեղը...

4. Հենրիխ Նավարրացի VS Թագուհի Մարգո

Հուգենոտի ու կաթոլիկի միջև կնքված այս ամուսնությունը, որը կոչված էր վերջ դնելու Կրոնական պատերազմներին Ֆրանսիայում, փաստացի բերեց Բարդուղիմեոսյան գիշեր անունը ստացած բողոքականների սպանդին: Չնայած համատեղ կյանքի արյունալի սկզբին, Հենրիխ 4-րդը (1553-1610թթ) և Մարգարիտան բավականին շուտ մտերմիկ հարաբերություններ կառուցեցին, բայց թարսի պես, լեգենդար Մարգո թագուհին չուներ երեխաներ ո՛չ ամուսնուց, ոչ էլ սիրեկաններից:

1599 թվականին, արդեն այն բանից հետո, երբ Հենրիխը թագադրվել էր, անպտուղ այս ամուսնությունը լուծարվել էր ամենաբարձր մակարդակով՝ Կլիմենտ 8-րդի կողմից: Ամուսնանալով Մարիա Մեդիչու հետ, Հենրիխն այնուամենայնիվ պահպանեց իր առաջին կնոջ հետ շատ ջերմ հարաբերություններ և ասում են, թե Մարգոն անգամ ինքն է օգնել իրեն փոխարինած Մարիին՝ երեխա ունենալու ժամանակ: