18:00 , 23 սեպտեմբեր, 2013
Անհրաժեշտ է`
4 հատ նրբերշիկ
1 հատ լավաշ
50 գրամ պանիր
4 հատ կարտոֆիլ
կես կապ մաղադանոս
աղ, պղպեղ
30 գրամ բուսական յուղ
Պատրաստման եղանակը`
Կարտոֆիլը մաքրել, եփել աղի ջրի մեջ, տրորել: Ավելացնել պղպեղ, մանր կտրատած մաղադանոս և յուղ, լավ խառնել:
Լավաշը կտրատել չորս ուղղանկյուն մասի նրբերշիկի երկարության` մոտ 12 սմ:
Լավաշի ամեն կտորի վրա դնել մի քիչ կարտոֆիլի պյուրե, ոչ հաստ շերտով տարածել լավաշի մակերեսով:
Կարտոֆիլի վրա ավելացնել քերած պանիր և ծայրին դնել նրբերշիկը: Փաթաթել ռուլետի նման: Արդյունքում կստացվի չորս փոքրիկ ռուլետ:
Տապակել ռուլետները բոլոր կողմից և մատուցել: Բարի ախորժակ: