17:29 , 23 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Եգիպտոսի գաճաճների ասոցիացիայի անդամները երկրի նոր Սահմանադրությունը մշակող «50-ի Հանձնաժողովից» պահանջում են սոցիալական պաշտպանություն ու արտոնություններ: Ի դեպ, Եգիպտոսի գաճաճների ասոցիացիան Կահիրեի քաղաքական այս շրջանի թիվ մեկ հայտնությունն է:
Ինչպես հաղորդում է «Голос России»-ին, կազմակերպության նախագահը նախքան եգիպտացի գաճաճների խնդիրների մասին խոսելը, պատմել է, որ իրենց շահերը սահմանադրորեն պաշտպանելու պահանջով արդեն իսկ հանդես են եկել եգիպտացի կանայք, նուբիներն ու բերբերները և այլ սոցիալական խմբեր: Իսկ գաճաճները, որոնց թիվը Եգիպտոսում հասնում է 75 հազարի, զրկված են նվազագույն սոցիալական պաշտպանությունից, որով պետությունն ապահովում է աղքատներին ու հաշմանդամներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ