20:00 , 2 փետրվար, 2012
El sueño de la razón produce monstruos.
Լավ լուր. կարծես թե այստեղ տեղ կճարվի թե պուծինակումբների, թե միլիոնանոց զուգարանների համար
Կարդում եմ Պանորամայում.
"Անցած տարվա փետրվար ամսից մի խումբ այրերի աջակցությամբ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել Հաղթանակ զբոսայգու բարձունքում գտնվող անմշակ, չօգտագործվող հողատարածքում Արարատ լեռան դիմաց կառուցել «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» պատմամշակույթային գիտակրթական համալիր կառաուցելու (1) առաջարկությամբ: Նախատեսվում է, որ այն կպատրաստվի իրական չափերով (2) և բնական նյութերից (3) ` ըստ Աստվածաշնչի: Նախաձեռնության հեղինակներն այն կարծիքին են, որ համալիրը իր եզակիությամբ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Այնտեղ կտեղադրվեն պատմական "ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ"-ի մարդկային և կենդանական կազմի կրկնօրինակները (4), փաստաթղթեր, ինչպես նաև աշխարհի բոլոր պետությունների դրոշներն ու զինանշանները (5):"
Զիլը էն ա, որ եթե հանկարծ նորից /թու-թու-թու, Աստված հեռու պահի/ ջրհեղեղ լինի, արդեն ՋիՊիԷս-ով քյասար ուղիղ կգնանք, մի օրվա ճանապարհ ա Մոնումենտից՝ Արարատ
___________
1. Փաստորեն, սա կլինի Նոյի տապանատուն-թանգարանը, այստեղ ոչ միայն կվերաստեղծվի նոյյան ընտանեկական-ընտանյական կենցաղը ու կցուցադրվեն Նոյյի անձնական իրերը, այլեւ տապան կետղափոխվեն Հիդրո-մետեորոլոգիայի եւ Եղանակի տեսության Ազգային Ծառայությունը, համանուն տպագրատունը եւ ոգելից խմիչքների խանութների ամբողջ ցանցը, Երեւանի գազանանոցը, Արզնիի թռչնաֆաբրիկան, Պոլիծեխի Գոռնի Ֆակուլծետը ու Զոովետը /իսկ ազատված շենքերը կքանդվեն՝ տեղում էլիտառ բնակելիներ կառուցելու համար/
2. длина ковчега была 300 локтей (133.5 м); ширина 50 локтей (22.25 м), а высота 30 локтей (13.35 м). Также Он повелел Ною сделать отверстие в ковчеге, и в локоть (52 см) свести его вверху, и сделать дверь в ковчег с боку; устроить в нём три отделения. Эти отделения должны были находиться одно над другим. Сам ковчег следовало сделать из дерева «гофер» и осмолить смолой его и отделения в нём внутри и снаружи. Больше ничего об устройстве ковчега не говорится.
3. Ըհըն, Թեղուտի անտառի փայտին մուշտարի ճարեցինք
4. Վայ քու, հանճարեղ ա դվա վ օդնօմ. Նոյյան Տապան + մադամ Ծյուսո
5. սաղ տեղերից դրոշներ բերելու պետրոսմեծյան գաղափարը հայերիս մոտ դառել ա Idée fixe, էն էլ ամեն անգամ խնդալու պատրվակներ են հորինում հալամաշխարհի ժողովրդին ստե բերելու համար. էլ սարի չափ տապան, էլ չոլում անիմաստ քաղաք, էլ եսիմ ինչ
