23:17 , 23 սեպտեմբեր, 2013Այսօր Միլանի նորաձևության շաբաթի հյուրերն իմացան՝ ինչպես է կերպավորվում նոր սեզոնը լեգենդար Ռոբերտի Կավալլիի աչքերով: Նոր հավաքածուն ամենայն հավանականությանմբ չի հիասթափեցնի բրենդի երկրպագուներին, քանի որ դիզայները պահպանում է իր յուրահատուկ ավանդույթները և հետևում սեփական կանոններին:
Էթնիկ և «գիշատիչ» նկարներ, կաշի և մորթիներ, շքեղություն ու թափանցիկ զգեստներ. Ռոբերտո Կավալլիի ոճը դժվար է շփոթել: Միլանում ներկայացված հավաքածուում կան դիզայների կողմից սիրված բոլոր դետալները:
Նա ուշադիր ուսումնասիրում է էթնիկ թեման և գտնում նոր գաղափարներ աքսեսուարների ու հագուստի դեկորի համար: Կաշվե կոստյումները, բլուզները և տաբատները ավելի մեծ ազդեցության համար զարդարում է մետաղական փայլով: Կավալլիի ներկայացրած նմուշները հիշեցնում են հնդկացիական մշակույթը, իսկ մորթեղենի օգտագործումից նա չի հրաժարվել նաև այս սեզոնին:



Կադրեր ցուցադրությունից նայել՝ ԱՅՍՏԵՂ