16:55 , 23 սեպտեմբեր, 2013
Պաշտոնապես հերքում եմ լրատվական կայքերից մեկում հրապարակված այն տեղեկատվությունը, թե իբր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Բենթլի ունի և որ այդ Բենթլին... և այլն: Տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Խորհուրդ եմ տալիս նախ փնտրել նորաստեղծ կայքը ճանաչելի դարձնելու ավելի ընդունված միջոցներ, քան իրականությանը չհամապատասխանող <<սենսացիաներ>> տարածելն է, և երկրորդ` կայքին չէր խանգարի ցուցաբերել մի փոքր պրոֆեսիոնալիզմ` մինչ նյութը հրապարակելը, ՕԵԿ մամուլի ծառայությունից հարցում աներ, որպեսզի տեղեկատվությունը միակողմանի չլիներ: