Իրանի դեսպանը հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների հնարավորություն կլինի


14:56 , 7 նոյեմբեր, 2024

Armenpress.am-ը գրում է․

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների իրականացման հնարավորություն կստեղծվի:

Դեսպանն այս մասին նշեց ի պատասխան «Արմենպրես»-ի թղթակցի՝ ինչ տեսլական ունի Իրանը Կապանից ԻԻՀ ուղիղ չվերթներ իրականացնելու հարցում: «Հուսով ենք, որ այս օդանավակայանը կզարգանա և դրա արդյունքում մենք կկարողանանք Կապանից Իրանի տարբեր քաղաքներ ունենալ ուղիղ չվերթներ»,- նկատեց դեսպանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը նաև Իրանի անվտանգությունն ու զարգացումն է: