Իրանը մահապատժի է դատապարտել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող 3 անձի


10:10 , 7 նոյեմբեր, 2024
Իրանում Արևմտյան Ադրբեջան նահանգի դատական համակարգը նախնական մահապատժի է դատապարտել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող 3 անձանց, հաղորդում է Tasnim-ը։

Մեղադրող կողմը կարողացել է ապացուցել, որ մեղադրյալները, մաքսանենգ ալկոհոլի անվան տակ, Իսրայելի հետ կապված անձանց են փոխանցել այն սարքավորումները, որոնք օգտագործվել են 2020 թվականի նոյեմբերի 27-ին Թեհրանի արվարձանում Իրանի միջուկային ծրագրի առաջատար գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության ժամանակ։