10:28 , 7 նոյեմբեր, 2024Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 6-ին Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի պատվիրակությունները։
Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Հանդիպումն իրականացվել է «Վստահության բարձրացման միջոցառումների 2024-ի իրականացման ծրագրի» շրջանակներում։
Նշվել է, որ հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել 2024-ին նախանշված և 2025-ի համար ծրագրվող գործողությունների կյանքի կոչման հարցում։
Ընդգծվել է, որ հանդիպումն անցկացվել է դրական մթնոլորտում, իսկ հաջորդը տեղի է ունենալու Հունաստանում։
Նշենք, որ պատվիրակությունների մեջ եղել են դեսպաններ, բարձրաստիճան զինվորականներ, և քաղաքացիական իշխանության ներկայացուցիչներ։