16:46 , 23 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում դպրոցական ավտոբուսը բախվել է բեռնատարի, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Independent-ը:
Վթարը տեղի է ունեցել Քամբրիա կոմսության Քենդալ քաղաքում: Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ երեխաներից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 5 մեքենա: