Իրանն Արևմուտքի հետ բանակցություններում ոչ մի նախապայման չի ընդունի. ՊՆ


16:28 , 23 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իրանը Արևմուտքի հետ բանակցություններում ոչ մի նախապայման չի ընդունի և չի ենթարկվի սպառնալիքների՝ հայտնել է երկրի պաշտպանության նախարար Սայիդ Հուսեյն Դեհղանը՝ փոխանցում է ISNA գործակալությունը: 

Նրա խոսքով՝ Իրանը երբեք չի համաձայնի բանակցություններում թույլ կողմ լինել:

Դեհղանը նաև ընդգծել է, որ բանակցությունները պետք է անցկացվեն փոխադարձ հարգանքի հիման վրա:

Երեկ զորահանդեսի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ իր կառավարությունը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ անցկացնել, եթե դրա շրջանակում ոչ մի նախապայման չառաջադրվի:

Նա հավելել էր, որ արևմտյան երկրները պետք է ընդունեն միջազգային իրավունքի շրջանակում ուրանի հարստացման Իրանի իրավունքը: Ռուհանին հաստատել է, որ Իրանի միջուկային ծրագիրը նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար: