20:31 , 23 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ սառը մթերքներ օգտագործելիս գլխուղեղի դիմային զարկերակը մեծանում է և այն կարող է գլխացավ առաջացնել: Բանն այն է, որ այդ ժամանակ տեղի է ունենում արյան կտրուկ ներհոսք դեպի գլխուղեղի անոթներ, անոթները լայնանում են, որի պատճառով կարող է ուժեղ գլխացավ առաջանալ:
Հասկանալու համար, թե ինչու է դա տեղի ունենում, գիտնականներն անցկացրել են հետաքրքիր փորձ, որին մասնակցել են տասներեք կամավորներ: Նրանք պլաստիկ խողովակի միջոցով սառույցով ջուրը պետք է այնպես խմեին, որ ջուրն անմիջապես ընկներ իրենց վերին քիմքին: Եթե փորձի մասնակիցները զգում էին ցավի աճ կամ նվազում, ապա նրանք անհապաղ պետք է ազդանշան հաղորդեին:
Ցավ զգալու ժամանակ մարդկանց մոտ մեծանում էր գլխուղեղի դիմային զարկերակի միջով արյան ներհոսքը, որը գտնվում է աչքերի հետևի կենտրոնական մասում: Դրանից հետո միանում է կոմպենսացնող մեխանիզմը և արտերիայի մկաններում տեղի է ունենում արյան կրճատում, ընդ որում, արտերան ընդունում է նորմալ տրամագիծ: Մասնակիցներն հայտնում են, որ այդ պահին գլխացավը մեղմանում է։
Գիտնականներն այս երևույթը բացատրում են նրանով, որ ուղեղին անհրաժեշտ են աշխատանքային իդեալական պայմաններ, իսկ ցանկացած շեղում, օրինակ ջերմաստիճանի փոփոխությունը, անմիջապես առաջացնում է ակնթարթային ռակցիա:
Ահա դրա պատճառով էլ ցավ է առաջանում: