20:11 , 23 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ճապոնական Տիբա պրեֆեկտուրայի ֆերմերը 485.1 կգ զանգվածով դդում է աճեցրել՝ «Ճապոնիայի ամենամեծ դդում» համազգային մրցույթում զբաղեցնելով առաջին տեղը: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Մրցույթում ներկայացվել է երկրի տարբեր շրջաններից բերված 31 դդում: Ամենամեծ դդումն աճեցրած Կոդզի Ուենոն հաղթող է դառնում երկրորդ տարին անընդմեջ:
Ծնողներն իրենց երեխաներին նստեցրել են հսկա բանջարեղենի վրա ու լուսանկարել:
Այդ մրցույթով հսկա դդմի կարիերան չի ավարտվի: Այն կմասնակցի հոկտեմբերի 19-ին ԱՄՆ Օրեգոն նահանգում տեղի ունենալիք համանման մրցույթին:
![]()