Բերեզովսկին փոփոխել է կտակը մահվանից 9 օր առաջ


16:16 , 23 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին մահվանից մոտ մեկ շաբաթ առաջ իր կտակից զրկել է նախկին կանանց՝ Նինային և Գալինային և իր երկու երեխաներին: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը: Պարբերականի տեղեկություններով՝ օլիգարխը նոր կտակը ստորագրել է մարտի 14-ին՝ մահվանից 9 օր առաջ:

Բացի այդ՝ պարբերականի լրագրողներն իմացել են, որ մահվան պահին Բերեզովսկու ակտիվում եղել է մոտ 800 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ անշարժ գույք Ֆրանսիայում, բիզնես-ակտիվներ և արվեստի թանկարժեք գործեր:

Ունեցած ակտիվնեը թույլ էին տալիս օլիգարխին վճարել պարտքերը, ինչը հակասում է այն տարբերակին, թե իբրև նա ինքնասպան է եղել բանկրոտ լինելու պատճառով: