Ինձ շատ վստահ եմ զգում, ամենուր լավ արդյունքների ենք հասնում․ Թրամփը քվեարկել է ընտրություններում


21:41 , 5 նոյեմբեր, 2024

Lurer.com-ը գրում է․

ԱՄՆ նախկին նախագահ, ներկայումս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը քվեարկել է ԱՄՆ նախագահակն ընտրություններում, որոնք տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Այդ մասին հայտնում է CNN-ը։ 

Թրամփը քվեարկել է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում։ Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ՝ Մելանյայի հետ։ Քվեարկությունից հետո նա պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի: Թրամփը հայտարարել է, թե շատ վստահ է ընտրություններում իր հաղթանակի հարցում, սակայն հիասթափություն է հայտնել, որ արդյունքների հրապարակումը կարող է երկար ժամանակ պահանջել․

«Ես ինձ շատ վստահ եմ զգում։ Լսել եմ, որ մենք ամենուր լավ արդյունքների ենք հասնում»,-ԱՄՆ նախկին նախագահի խոսքը մեջբերում է CNN-ը։