5 անհերքելի փաստեր այլմոլորակային կյանքի մասին


16:09 , 23 սեպտեմբեր, 2013

Իր ողջ պատմության ընթացքում մարդկությանը միշտ հուզել է այն հարցը, թե արդյո՞ք մենք միայնակ ենք տիեզերում: 2013 թվականի սեպտեմբերին, բրիտանական գիտնականների մի խումբ հայտարարություն արդեց, որ մթնոլորտի վերին շերտերում գտնվել է բջջի մնացորդներ, որոնք կարող են վկայել տիեզերքում կյանքի գոյության մասին: Առանձին անհատներ և դավադրությունների տեսությունների սիրահարներ ամեն օր նոր թեզեր են առաջ քաշում՝ ի ապացույց նրա, որ մեր մոլորակը այցելել են այլմոլորակայիններ և անգամ գիտնականներ կան, որոնք պնդում են ոչ երկրային կյանքի գոյության մասին: Ահա 5 նման պնդումներ, որրոնք կոչված են ապացուցելու, որ կյանք գոյություն ունի նաև Երկիր մոլորակից դուրս:

1. Միկրոբներ՝ երկնաքարերի վրա
 

NASA-ի գիտնականներից մեկը՝ Ռիչարդ Հուվերը, 2011 թվականի մարտի 4-ին հրապարակեց գիտական մի հոդված, որում հայտարարում էր, որ ածուխ պարունակող երկնաքարարերի մեջ յատնաբերել է բրածո կապտա-կանաչ ջրիմուռների հետքեր: Հուվերը ուսումնասիրել էր բաց տիեզերքից երկիր հասած երկնաքարերը էլեկտրոնային մանրադիտակովև հայտնաբերել էր դրանցում հյուսվածքներ ու կառուցվածքներ, որոնք շ՛ատ նման են պարզագույն միաբջջանի ջրիմուռների:

Գիտական աշխարհի որոշ ներկայացուցիչներ թերահավատորեն մոտեցան Հուվերի հայտարարությունը, ինչը պայմանավորված էր նաև նրանով, որ նրա հետազոտությունների արդյունքները հրապարակվել էին կասկածելի հեղինակություն ունեցող Journal of Cosmology ամսագրում: Այլ գիտնականներ՝ ծանոթանալով Հուվերի հետազոտություններին, հայտարարել էին, որ նա իրոք շատ մանրակրկիտ հետազոտություն է արել, սակայն չի կարելի պնդել, որ նրա ենթադրությունը համապատասխանում է իրականությանը:

4. «Վիկինք» տիեզերական սարքերի աշխատանքների արդյունքները

1976 թվականին երկու «Վիկինգ» տիեզերական սարք վայրեջք կատարեցին Մարսի մակերևույթի վրա, որոնք բազմաթիվ կենսաբանական հետազոտությունների իրականացրեցին և ի թիվս այլ բաների, Մարսի հողի նմուշներ վերցրեցին՝ որպեսզի ստուգեն դրանում օրգանական նյութերի առկայության հավանականությունը, որոնք հանդիսանում են կյանքի առաջացման գլխավոր գրավականը: Սարքերը նաև անցկացրեցին մի շարք հետազոտություններ, որոնց նպատակն էր պարզելու, թե արդյո՞ք Մարսի վրա կան միկրոօրգանիզմներ:

«Վիկինգ»-ները քիչ փաստեր գտան, որոնք կարող էին խոսել օրգանիկայի առկայության մասին, բայց փոխարենը հայտնաբերեցին ռեակցիայի մեջ մտնելու ունակ նյութ, որը առաջացնում էր ածխածնի երկօքսիդի խոշորացումԼ Ինժեներ Գիլբերթ Լևինը, ով ստեղծել էր այս հետազոտություն անցկացնելու սարքը, եկավ այն եզրահանգմանը, որ նման ակտիվությունը պայմանավորված է հողում ապպրող միկոօրգանիզմների գործունեությունով, բայց գիտական հանրությունը մեծամասամբ չհամաձայնվեց Լևինի եզրահանգման հետ:Ископаемые бактерии под микроскопом

Վերջին հետազոտությունները կասկածներ առաջացրեին «Վիկինգների» աշխատանքների բացասական արդյունքի վերաբերյալ: 2010 թվականի դեկտեմբերին Journal of Geophysical Research ամսագիրը հրապարակեց նոր հետազոտությունների արդյունքներ, որոնք վկայում էին այն մասինմ, որ նման գոյացություններ Մարսի վրա այնուամենայնիվ գոյություն ունեն, բայց դրանք ոչնչացվել են այլ գոյացությունների կողմից դեռ մինչև «Վիկինգների» հայտնվելը:


3. Արթուր Քլարքի մարսյան թփերը


Գիտական ֆանտաստիկայի հայտնի հեղինակ սեր Արթուր Քլարքը, ով համաշխարհային հռչակ ձեռք բերեց իր «Տիեզերական ոդիսական» շարքի համար, 2001 թվականին սենսացիոն հայտարարություն արեց, համաձայն որի, «Մարս Գլոբալ Սերվեյոր» հետազոտական կայանի փոխանցած տվյալները ցուցյ են տվել, որ այդ մոլորակի վրա ծառեր ու թփեր կան: Գիտռնականների մի հոծ բազմություն ծաղրի առարկա դարձրեց Քլարքի հայտարարությունը, բայց լեգենդար ֆանտաստը շարունակում էր պնդել իր ասածի վրա:

«Ես ամենայն լրջությամբ եմ ասում. ուշադիր նայեք Մարսից մեզ հասած այդ նոր նկարներին: Այնտեղ անընդհատ ինչ որ բան շարժվում և փոխվում է ամեն նոր սեզոնի հետ, ինչը առնվազն վկայում է բուսականության առկայության մասին», - ասում էր Քլարքը:

Ճի՞շտ էր նա, թե՞ սխալ... Համենայն դեպս ինքը Քլարքը դա այլևս չի իմանա, որովհետև նա իր մահկանացուն կնքեց 2008 թվականին՝ Շրի Լանկայում:


2. Մարսյան ջրանցքներ


Առաջինը, ով շրջանառության մեջ դեց այն հիպոթեզը, համաձայն որի Մարսը ծածկված է ջրանցքների բարդ համակարգով, իտալացի աստղագետ Ջովաննի Սկիապարելլին էր՝ 1877 թվականին: նրանից հետո այս թեզը պոպուլարիզացվեց մեկ այլ աստղագետ՝ Փերսիվալ Լոուելլի կողմից, ով բազմաթիվ նրակրներ էր հրապարակել՝ հիմնվելով սեփական աստղադիտարանից կատարած դիտարկումների վրա:

Նրա գաղափարները բավականին լայն աջակցություն էին ստանում մինչև 20-րդ դարի սկիզբը, երբ աստղադիտական հետազոտությունները որակը բարելավվեց և նոր աստղադիտակների միջոցով ապացուցվեց, որ «ջրանցքները» իրականումն տեսողական խաբկանք են և երկրաբանական գոյացություններ:

1. «Ալան Հիլս» երկնաքարը

Երբ 1996 թվականին գիտնականները հայտնաբերեցին, որ գտել են միկրոբների բրածոներով երկնաքար՝ մարսից, դա իսկական սենսացիա դարձավ: Անգամ այդ ժամանակվա նախագահ Բիլլ Քլինթոնը հայտարարությունով հանդես եկավ և թվում էր, թե փաստերն ակնառու են՝ մենք միայնակ չեն տիեզերքում:

Սակայն «Ալան Հիլս» անունը ստացած 84001 (ALH 84001) երկնաքարի վերջին հետազոտթւունները մի շարք տարաձայնությունների առաջացրեցին գիտական աշխարհում և այժմ բազմաթիվ փորձագետներ համարում են, որ այդ քարացած բրածոները կարող էին առաջանալ նաև այլ պրոցեսների արդյունքում և դրանք ոչ մի կապ չունեն կյանքի հետ: Այս թեմայի շուրջ բանավեճերը չեն դադարում մինչ օրս, իսկ այս առեղծվածային երկնաքարը մինչ օրս էլ ուսումնասիրվում է գիտնականների կողմից: