15:57 , 23 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կողմ է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը: Այս մասին ԱԺ նախագահը հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ուղարկված գրության մեջ՝ ի պատասխան հարցի, թե կոնկրետ ՄՄ-ի հետ կապված Հովիկ Աբրահամյանն ի՞նչ դիրքորոշում ունի:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին ուղարկել է նամակներ, որոնց միջոցով փորձել է պարզել ԱԺ պատգամավորներից ովքեր են կողմ և ովքեր դեմ Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ